ԱՄՆ-ն Ճապոնիային կործանիչներ է առաջարկում սպասվածից երկու անգամ թանկ գնով

Հինգերորդ սերնդի նոր ամերիկյան F-35 կործանիչներից յուրաքանչյուրի համար Ճապոնիան պետք է վճարի մոտավորապես 19 մլրդ իեն (240 մլն դոլար): Այս մասին ասվում է ԱՄՆ ՊՆ զեկույցում: Արժեքը ներառում է նաև՝ ճապոնացի օդաչուների վերապատրաստումը և կործանիչները Ճապոնիա փոխադրելը: Ճապոնիայի ՊՆ-ի գնահատականներով՝ յուրաքանչյուր կործանիչի արժեքը պետք է կազմեր մոտ 8.9 ,մլրդ իեն (մոտ 112 մլն դոլար): Սակայն ԱՄՆ ՊՆ զեկույցը ցույց է տալիս, որ լրացուցիչ ծախսերը գերազանցում են նոր F-35-ի արժեքը:

Դեռևս հարց է՝ Ճապոնիան կգնի այդ կործանիչները, թե ոչ: Քանի որ դեռ փետրվարին Ճապոնիայի Պաշտպանության նախարարար Նաոկի Տանական հայտարարել էր, որ իրենց երկիրը կարող է հրաժարվել ամերիկյան ռազմական ինքնաթիռների գնումից, եթե մատակարարումը շարունակի ուշանալ, իսկ գները՝ աճեն:

Ներկայումս Ճապոնիայի ավիապարկը հիմնականում բաղկացած է շուրջ 200 F-15 ամերիկյան կործանիչներից: Ավելի վաղ Տոկիոն նպատակ ուներ ԱՄՆ-ից գնել F-22 Raptor-ներ, սակայն ԱՄն Կոնգրեսը մերժեց Ճապոնիայի նման ցանկությունը, այն բացատրելով կործանիչների խիստ գաղտնիությամբ և մեկ այլ երկրի վաճառելու արգելքով: Փոխարենը Ճապոնիային առաջարկվեցին F-35 կործանիչներ, որոնք ԱՄՆ-ն արտադրում է մի քանի այլ պետության հետ համատեղ:

Աղբյուր՝ Американские истребители пятого поколения обойдутся Японии в 240 млн долларов за единицу

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *