Սերգեյ Ավագյանցը նշանակվել է ՌԴ ՌԾՈՒ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար. օրվա ամփոփում

Փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է Ռուսաստանի ՌԾՈՒ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար: Ադրբեջանցի լրագրողն անդրադարձել է տեղի բանակի ներքին վիճակին: Ավտովթարից պայմանագրային զինծառայող է զոհվել:

  • «Ադրբեջանը ցանկացած համապետական ընտրության ժամանակ իրեն նման ձևով է պահում, ինչն անշուշտ դատապարտելի է»,- մեկնաբանելով վերջին 1-2 շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող կրակահերթերն ու դիվերսիայի փաստը՝ ասել է ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցը:
  • «Արտակ Նազարյանի գործով վկան դեպքից հետո 10 օր պահվել է  Բերդի Ռազմական ոստիկանությունում, ինչը քրեական դատավարության օրենսգրքի 106 հոդվածի, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթների խախտում է: Հայկ Նազարյանի պնդմամբ՝ նրան մի քանի անգամ հարցաքննել են ռազմական ոստիկանությունում։ Սակայն քրեական գործում միայն մի հարցաքննության արձանագրություն է առկա»,- գրում է hra.am-ը:
  • «Բոլոր նախապայմաններն առկա են պնդելու, որ մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված զորահանդեսն անց է կացվելու ամենաբարձր մակարդակով»,- ասել է ԼՂՀ ՊԲ լրատվության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ներկայացնելով կազմակերպության Պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքները՝ ասել է, որ ՀԱՊԿ-ն մտադիր է ուժեղացնել արձագանքն այն մարտահրավերների նկատմամբ, որոնց հետ վերջին ժամանակներս բախվում են կազմակերպության անդամ երկրները:
  • «Դեպքերը խոսում են Ադրբեջանի ՊՆ-ում հանցավոր անարխիայի առկայության մասին»,- իրականացրած հետաքննությունից հետո՝  նման եզրահանգման է եկել ադրբեջանցի լրագրողը:
  • ՌԴ Նիժեգորոդսկի շրջանի Մուլինո ռազմական հրաձգարանում ռազմամթերք է պայթել, որի հետևանքով 6 զինծառայող զոհվել է, մի քանիսը՝ վնասվածք են ստացել:
  • Վերջին 3 տարում Իրանը գնած սպառազինության համար վճարել է 574 մլն դոլար:
  • Պարսից ծոցի շրջանում ամերիկյան կործանիչ է վթարվել:
  • Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական հետախուզությունը գաղտնալսում է թուրք օդաչուների բանակցությունները:
  • Մոսկվան չի բացառում, որ կարող է որոշում կայացնել եվրոպական հակահրթիռային պաշտպանության օբյեկտներին կանխարգելիչ հարված հասցնելու մասին` «ՀՀՊ համակարգի ապակայունացնող բնույթի պատճառով»: Հայտարարել է ՌԴ ԳՇ պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը:
  • Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը զինվորական ծառայությունից խուսափողների, ռազմական օրենսդրության որոշ դրույթներ խախտողների նկատմամբ համաներում կիրառելու մասին որոշում է ստորագրել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Դուք կարող եք գործածել հետևյալ HTML-տեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>