Էրեբունի օդանավակայանում Ռուսաստանի օրվա կապակցությամբ ցուցադրական թռիչքներ էին (ֆոտո, վիդեո)

Այսօր՝ հունիսի 11-ին, Հայաստանի երկնքում ՄիԳ-29 կործանիչներով ցուցադրական թռիչքներ էին կատարում Երևանի Էրեբունի օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան բազայի օդաչուները։

Միգ-29 կործանիչների քառյակը

Միգ-29 կործանիչների քառյակը

Երևանի երկնքում «ճախրում էին»  ՄիԳ-29 կործանիչները

Երևանի երկնքում «ճախրում էին» ՄիԳ-29 կործանիչները

Կործանիչների քառյակը

Կործանիչների քառյակը

Ավիաբազան Ռուսաստանի օրվա կապակցությամբ բաց դռների օր էր հայտարարել։

ՌԴ զինծառայողներ

ՌԴ զինծառայողներ

Մինչև ցուցադրական թռիչքները ռուսաստանյան բազայի զինծառայողները հանդիսավոր քայլերթով ողջունեցին ներկաներին, որից հետո շնորհավորական ելույթ ունեցան ՀՀ ԶՈւ ԳՇ պետը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը, ավիաբազայի հրամանատարը և այլք։

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրով

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպանը

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլնիկին

ՄիԳ-29-ի օդաչուն  մաքրում է կործանիչի դիմապակին

ՄիԳ-29-ի օդաչուն մաքրում է կործանիչի դիմապակին

Մաքրություն մինչև թռիչքը

Մաքրություն մինչև թռիչքը

Օդանավակայանի տարածքում հասարակության համար ցուցադրվել էին Մի-8 և Մի-24 ուղղաթիռներ, ինչպես նաև ՄիԳ-29 մարտական և ուսումնամարտական կործանիչներ։

Մի-24 գրոհային ուղղաթիռը

Մի-24 հարվածային ուղղաթիռը

Դեսանտավորում Մի-8 ուղղաթիռից

Մի-8 ուղղաթիռ

Դեպի երկինք

Դեպի երկինք

ՄիԳ-29 կործանիչների զույգը

ՄիԳ-29 կործանիչների զույգը

Թռիչքների ժամանակ Մի-24 գրոհային ուղղաթիռների հսկմամբ Մի-8 ուղղաթիռից դեսանտավորում կատարվեց, որից հետո ավիաբազայի հրամանատարը միայնակ ցուցադրական համարներ ներկայացրեց։

Կործանիչների ցուցադրական համարները

Կործանիչների ցուցադրական համարները

ՄիԳ-29-ը վայրէջք կատարելիս

ՄիԳ-29-ը վայրէջք կատարելիս

Թռիչքից առաջ

Թռիչքից առաջ

ՄիԳ-29

ՄիԳ-29

Օրն ավարտվեց պարաշյուտիստների թռիչքներով, որոնք երկնքից իջեցրին Հայաստանի և Ռուսաստանի դրոշները։

Երկնքում պարաշյուտիստներն են

Երկնքում պարաշյուտիստներն են

Վաստակած հանգստի՝ թռիչքից հետո

Վաստակած հանգստի՝ թռիչքից հետո

շ

Նկարները՝ Հասմիկ Մելիքսեթյանի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *