Ավտովթարի զոհերից մեկը պայմանագրային զինծառայող է (լրացված)

Գիշերը ժ 1.30–ի սահմաններում Գորիս–Երևան ավտոճանապարհի 9-րդ կմ–ում բախվել են 45-ամյա Ժիրայր Սարգսյանի «Օպել Սինտրա» մակնիշի Տ 9387 (21 ՍԼ 098) համարանիշի ավտոմեքենան և Սիսիան քաղաքի բնակիչ 46-ամյա Գագիկ Գալստյանի վարած «Կռազ 256» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի բեռնատար ավտոմեքենան։ Հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Գագիկ Շամշյանին:

«Վթարի հետևանքով «Օպելի» վարորդ Ժ. Սարգսյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ ԼՂՀ Պաշտպանության բանակի N զորամասի պայմանագրային զինծառայողներ Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արթուր Մկրտչյանը, Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 23-ամյա Արթուր Ավանեսյանը, Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ 23-ամյա Սեդրակ Սեդրակյանը, Երևան քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանը, Շիրակի մարզի Մարալիկ գյուղի բնակիչ 22-ամյա Շիրակ Հարությունյանը, Արմավիրի մարզի Արաքս գյուղի բնակիչ 23-ամյա Արման Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն։

Արդեն հիվանդանոցում Ա. Խաչատրյանը գիտակցության չգալով՝ մահացել է։ Մահացածին և վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ ԱԻՆ Սյունիքի մարզի փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ քաղաքացիների հետ։ Փաստի առթիվ ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում»,- գրում է Tert.am-ը։

Razm.info-ի տեղեկություններով՝ բոլոր վիրավորները պայմանագրային զինծառայողներ են:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

One response to “Ավտովթարի զոհերից մեկը պայմանագրային զինծառայող է (լրացված)

  1. Pingback: Սերգեյ Ավագյանցը նշանակվել է ՌԴ ՌԾՈՒ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *