Ուկրաինայի արևելյան շրջաններում կարող են սահմանել ռազմական դրություն արդեն հունիսին

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը մինչև 2014-ի հունիսի 6-ի առավոտը պետք է ներկայացնի իր դիրքորոշումը երկրի հարավ-արևելյան շրջաններում ռազմական դրության հնարավոր սահմանման վերաբերյալ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Պաշինսկին։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

Նա հավելել է, որ ռազմական դրություն սահմանելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելու հանձնարարություն է տվել նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը։ Այն ուղղված է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին, ներքին գործերի և պաշտպանության նախարարներին, ինչպես նաև սահմանապահ ծառայության պետին։

Նշենք, որ վերջին շրջանում ավելի հաճախ է քննարկվում Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ռազմական դրության սահմանումը ։ Հունիսի 4-ին Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Վիտալի Յարեման հայտարարեց, որ ռազմական դրության սահմանման հարցը կարող է դրվել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի օրակարգում երկրի նորընտիր նախագահի՝ հունիսի 7-ին նշանակված երդմնակալությունից անմիջապես հետո։

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ՝ մեկնաբանելով այս հարցը, նախագահի պաշտոնակատար Տուրչինովը նշել էր, որ ռազմական դրության սահմանումը ձգձգվում էր մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունների պատճառով, քանի որ երկրի սահմանադրությունը բացառում է դրանց անցկացումը ռազմական դրության պայմաններում։

Իրադրությանն Ուկրաինայում կարող եք հետևել նաև Ռազմինֆոյի թարմացվող լրահոսով

One response to “Ուկրաինայի արևելյան շրջաններում կարող են սահմանել ռազմական դրություն արդեն հունիսին

  1. Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 5 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *