Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է Աֆղանստանում անվտանգության աջակցման միջազգային ուժերի կազմում զորախումբ տրամադրող երկրների պաշտպանության նախարարների նիստին:

Հայաստան-ՆԱՏՕ

Նախարարը Բրյուսել էր մեկնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հրավերով։

Նիստի ընթացքում քննարկվել են 2014 թվականին ավարտվող ԱՅՍԱՖ (ISAF) առաքելությանը և 2015 թվականից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին, մասնավորապես «Վճռական աջակցություն» գործողությանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ևս մեկ անգամ հավաստել է, որ կարողություններ և ցանկություն ունի շարունակելու աջակցել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին:

One response to “Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

  1. Pingback: Աֆղանստանում ավարտեց ՆԱՏՕ-ի ISAF խաղաղապահ առաքելությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *