Հայկական կողմը պատասխան գործողություննե՞ր է սկսել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ նշել է, թե «հայկական զինված ուժերը ապրիլի 29-ին ժամը 14:40-14:55-ը ղարաբաղյան կողմից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը, իսկ ապրիլի 30-ին ժամը 02:10-03:00-ն ՀՀ տարածքից գնդակոծվել է Թովուզի շրջանը»:

Սա ադրբեջանական կողմի տեսակետն է: Սակայն  նշենք, որ ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ տարբեր տեղեկություններ են տարածել: Հատկանշականն այն է, որ ըստ այլ լուրերի, հայկական կողմի կրակը տևել է 6 ժամ և գյուղերին էական վնասներ են հասցվել: Սակայն, ինչպես երևում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունից՝ «կրակը տևել է» մի դեպքում 15 րոպե, մյուսում՝ 50 րոպե, իսկ վնասների մասին չի խոսվում: Բայցև չի բացառվում, որ վնասները չներկայացնելով Ադրբեջանը պարզապես փորձում է «բարձր պահել» իր բնակչության ոգին:

Այս հայտարարությամբ Ադրբեջանը գուցե փորձում է արդարացնել Տավուշի մի շարք գյուղերի գնդակոծությունը և Հայաստանին ներկայացնել նույնպիսին, ինչպիսին խաղաղ բնակչության վրա կրակող Ադրբեջանն է: Մյուս կողմից, չի բացառվում, որ հայկական կողմն իսկապես պատասխանել է ադրբեջանական ագրեսիային և հայկական գյուղերի գնդակոծությանը:

Հիշեցնենք, որ դեռ երեկ՝ ապրիլի 30-ին ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը եղել էր Տավուշի մարզում, նկարահանել գնդակոծված Դովեղն ու ադբեջանական դիվեսիայի վայրը:

 

One response to “Հայկական կողմը պատասխան գործողություննե՞ր է սկսել

  1. Pingback: Կորեոլան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *