Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում վիրավոր ունի

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մեհման Միրզազադեն Ֆիզուլու ուղղության առաջնագծում այսօր՝ մայիսի 27-ին, վիրավորվել է «հայ դիպուկահարի արձակած գնդակից»:

Այս մասին հաղորդում է արդբեջանական ANSPress լրատվական գործակալությունը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ տեղեկությունը չի մեկնաբանել:

Աղբյուրի տվյալներով՝ զինծառայողը զորակոչվել է Ադրբեջանի թալիշաբնակ Լենքորանի շրջանից: Նրան տեղափոխել են հոսպիտալ:

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից հավաքագրած տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի մայիս ամսվա ընթացքում ունի 4 զոհ, 19 վիրավոր:

2 responses to “Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում վիրավոր ունի

  1. Pingback: Ադրբեջանի ԶՈւ-ն առաջնագծում վիրավոր ունի Raz.info | Armday

  2. Pingback: Ադրբեջանն առաջնագծում ունի 2 զոհ, 1 վիրավոր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *