Զաքիր Հասանովը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ի և Իրանի իր պաշտոնակիցներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 21-ին մեկնել էր Մոսկվա՝ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով Միջազգային անվտանգության 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ 

Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանով

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Մոսկվայում Զաքիր Հասանովը ՌԴ-ի իր պաշտոնակցի հետ փակ դռների հետևում հանդիպում է ունեցել, որի ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, Կասպից ծովում համատեղ զորավարժությունների անցկացման հնարավորությունները, Ուկրաինայի ներքին իրավիճակը։

Համաձայն ԱՊԱ-ի՝ Զաքիր Հասանովը համանման հանդիպում է ունեցել նաև Մոսկվա ժամանած Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանիի հետ: Հասանովը շեշտել է՝ կողմերը փորձելու են ավելի ամրապնդել հարաբերությունները ռազմական բնագավառում:

Այս պահի դրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը սույն հանդիպումների վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն չի տարածել։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը ևս մայիսի 23-ին մասնակցել է Մոսկվայում կայացած Միջազգային անվտանգության երրորդ համաժողովին: Սեյրան Օհանյանը հանդիպումներ է ունեցել ՌԴ-ի ու Իրանի իր պաշտոնակիցների հետ:

One response to “Զաքիր Հասանովը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ի և Իրանի իր պաշտոնակիցներին

  1. Pingback: Ադրբեջանի ու ՌԴ-ի սահմանապահները Կասպից ծովում զորավարժություն են անցկացնելու (ֆոտո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *