Զինվորական վերջին զանգ. շրջանավարտները «Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազուններն են (ֆոտո, վիդեո)

36 հայկազունի համար այսօր՝ մայիսի 23-ին, հնչեց ավարտական վերջին զանգը։ Զանգ, որ մեկ քայլով էլ նրանց մոտեցրեց զինվորական գործին ու հայրենիքի պաշտպանությանը։

Միասնական նկար միջոցառումի ավարտին

Միասնական նկար միջոցառումի ավարտին

Փոքր Մհերի շրջանավարտները

Փոքր Մհերի շրջանավարտները

Ինչպես բոլոր հանրակրթական դպրոցներում, այնպես էլ «Փոքր Մհեր» կրթահամալիրում էլ էր վերջին զանգի միջոցառում կազմակերպվել։ Բայց էլ ինչ միջոցառում «Փոքր Մհերում», եթե սաները չցուցադրեն իրենց ֆիզիկական, մարտավարական պատրաստվածությունն ու մշակութային կարողությունները։

Շարահրապարակում հայկազուններն են

Շարահրապարակում հայկազուններն են

Հայկազունները

Հայկազունները

Պարում են կրթահամալիրի տղաները

Պարում են կրթահամալիրի տղաները

Յարխուշտա պարում են կրթահամալիրի սպան ու ուսուցչուհիներից մեկը

Յարխուշտա պարում են կրթահամալիրի սպան ու ուսուցչուհիներից մեկը

Իսկ մինչ այդ շրջանավարտներին բարի երթ է մաղթում կրթահամալիրի տնօրեն, գնդապետ Արա Մուրադյանը։

Գնդապետի խոսքով հայկազուններն ընտրել են ամենադժվար մասնագիտությունը՝ հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը, ու հենց նրանց հզորությունից էլ կախված է հայոց բանակի ապագան ու անպարտելիությունը։

Վերջին զանգ

Վերջին  զանգը հնչեցնում է կրտսեր հայկազունը

Վերջին զանգը հնչեցնում է կրտսեր հայկազունը

Ինչպես բոլոր վերջին զանգերում, «Փոքր Մհերում» էլ ավարտական վերջին զանգը հնչեցնում է ամենակրտսերը՝ կրտսեր հայկազունն ավագ հայկազունի ուսերին նստած։

Դրոշի հանձնման արարողություն

Դրոշի հանձնման արարողություն

«Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազունները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազունները

Տոնական քայլերթ

Տոնական քայլերթ

Շրջանավարտներին այսօր բոլորն են շնորհավորում, իսկ ամենապարտավորեցնողը 11-րդ դասարանցիների համար է, քանի որ կրթահամալիրի դրոշը հսկում են շրջանավարտները, իսկ վերջին զանգի արարողության ժամանակ այն հանձնվեց հաջորդ սերնդին՝ 11-րդ դասարանցիների պահպանությանն ու պաշտպանությանը։

Հայկազունները

Հայկազունները

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

Զինվորական վերջին զանգ, խրոխտ քայլք, սովորած հմտությունների ցուցադրություն, սա է կրթահամալիրի առավելությունը։ Սանը ոչ միայն հանրակրթական առարկաներ է ուսուցանվում, այլ նաև ռազմական գործ։ Ու պատահական չէ, որ ավարտողների ճնշող մեծամասնությունն ընդունելության քննություններ հանձնելու է ռազմական բուհ ընդունվելու համար։

Շրջանավարտ հայկազունները

Շրջանավարտ հայկազունները

«Ուզում եմ Արմենակ Խանփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտ ընդունվել։ Իսկ այսօր չեմ կարող նկարագրել, թե ինչ եմ զգում, մի տեսակ չեմ էլ ուզում ավարտել։ Ցանկանում եմ ծառայել հայրենիքիս, լինել զինված ուժերի սպա։ Ուզում եմ ինչքան հնարավոր է իմ պետության համար լավ գործ անել, քանի որ մեր պետությունը շատ բարձրանալու տեղ ունի»,- Ռազմինֆոյին պատմում է ավագ հայկազուն Ներսիսյանը։

Թե ինչ է տվել իրեն կրթահամալիրը դժվարանում է թվել, բայց մի բան հաստատ նշում է. «Նոր կյանք տվեց, դժվարություններին դիմակայելու հնարավորություն։ Ամեն ինչ եմ կարոտելու»,- ասում է հայկազունը։

Կարիճները վերացնում են պայմանական հակառակորդին

Կարիճները վերացնում են պայմանական հակառակորդին

Կարիճներ խմբի հայկազունը

Կարիճներ խմբի հայկազունը

Կարիճները

Կարիճներ խմբի հայկազունը

Հարություն Թովմասյանն արդեն 7 տարի կրթահամալիրի սան է, ուզում է ընդունվել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ հետախույզ դառնալու համար։

«Գիտեմ, որ ծանր գործ է, բայց պատրաստ եմ։ Ուզում եմ ազգիս համար լավ, պիտանի մարդ լինել»,- ասում է հայկազունը։

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սանը

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սանը

Հնարքներ կրակով

Հնարքներ կրակով

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

Ու չի մոռանում նաև գալիք սերնդին խորհուրդ տալ, որ անպայման «Փոքր Մհեր» գան։
«Այստեղ միջավայրն ուրիշ է, մենք կապված ենք իրար, հնարավոր չէ, որ ավարտենք ու չգանք այստեղ։

Խորհուրդ կտամ բոլորին գան, սովորեն այստեղ, որովհետև քո մտածելակերպը քո երկրի հանդեպ հենց այստեղ է փոխվում։ Ու ինչպես ասում են՝ հայկազունը միշտ հայկազուն է մնում»,- հպարտորեն նշում է Հարություն Թովմասյանը։

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սաները ցուցադրում են ձեռնամարտի հնարքներ

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սաները կոտրում են աղյուսները

Հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խմբի սաները կոտրում են աղյուսները

Ծնողներն էլ միահամուռ նշում են, որ չեն փոշմանել երեխաներին կրթահամալիր բերելու համար. «Շատ բան է փոխվում իրենց մեջ, պատասխանատու են դարձել, ամեն ինչին լուրջ ու գիտակցված են վերաբերում։ Ծնողին էլ ի՞նչ է պետք, երեխայի ապագան լավ լինի, սիրած գործ ունենա ու պետության համար արժանի մարդ լինի»,- ասում են ծնողները։

Կրթահամալիրի սպայական ու ուսուցչական կազմը

Կրթահամալիրի սպայական ու ուսուցչական կազմը

Փոքր Մհեր

Իսկ շարահրապարակում Փոքր Մհեր կրթահամալիրի հատուկ նշանակության ջոկի կրտսեր տարիքային խումբն ու հանրահայտ Կարիճներն են։

Հայկազուններն իրենց հրամանատար Ոսկան Մարգարյանի հետ ցուցադրում են ձեռնամարտի, ինքնապաշտպանության, կրակ վարելու, պայմանական հակառակորդին ոչնչացնելու իրենց հմտությունները։

Կարիճները

Կարիճների թռիչքը կրակի օղակի միջով

Կարիճները

Կարիճները

Կարիճը հաղթահարում է արգելքը

Կարիճը հաղթահարում է արգելքը

Ոսկան Մարգարյանին հարցնում ենք, թե ինչպես է կարողանում երեխաների հետ այսպիսի արդյունքների հասնել։ Պատասխանը մեկն է՝ կամ պիտի շատ լավ լինի կամ չլինի։ Այլ կերպ հնարավոր չէ։

Կարիճների ուսուցիչ Ոսկան Մարգարյանը

Կարիճների հրամանատար Ոսկան Մարգարյանը

Ավարտվում է տոնական միջոցառումը, առանց արցունքների, առանց ավելորդ թախիծի։ Ամեն ինչ զինվորական ձգվածության ու հայկազունին վայել համեստության մեջ է։ Իսկ հայկազուններին շատ կարևոր փուլ է սպասվում՝ քննություններ ու այլ կյանքի մուտք։

Հայկազունը

Հայկազունը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

«Փոքր Մհեր» կրթահամալիրի Կարիճներ խումբը

Նկարները՝ Սոսե Մուրադյանի և Հովհաննես Հարությունյանի

Կարդացեք նաևՌազմինֆոյի ռեպորտաժը «Փոքր Մհերի» մասին այստեղ՝ Նրանք երդվում են՝ ապրել և հաղթել, հաղթել և ապրել. 1 օր «Փոքր Մհեր» կրթահամալիրում

One response to “Զինվորական վերջին զանգ. շրջանավարտները «Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազուններն են (ֆոտո, վիդեո)

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *