Ռուսաստանն իր ռազմական ծախսերով երրորդն է աշխարհում

Ըստ Ստոկհոլմի խաղաղության հիմնախնդիրների հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI)  տվյալների՝     2011 թվականին Ռուսաստանը համաշխարհային ռազմական ծախսերի ցուցակում  հայտնվել է երրորդ տեղում՝ սպառազինման վրա ծախսելով 72 մլրդ դոլար։

Շվեդ   վերլուծաբանների տվյալներով 2010 թվականի համեմատ Ռուսաստանի ռազմական ծախսերն աճել են 9,3 %-ով։  Այդ աճի շնորհիվ Ռուսաստանն առաջ է անցել Մեծ Բրիտանիայից ու Ֆրանսիայից, որոնց ռազմական ծախսերը 2011 թվականին կազմել  են 62,7 մլրդ և  62,5 մլրդ։

Իսկ առաջին երկու հորիզոնականը զբաղեցնում են ԱՄՆ-ն (711 մլրդ) և Չինաստանը (143 մլրդ)։

Ինստիտուտի մասնագետների կանխատեսում են, որ հետագայում Ռուսաստանի ռազմական ծախսերն էլ ավելի կաճեն, քանի որ  Ռուսաստանը մտադիր է մինչև 2020 թվականն արդիականացնել արդիականացնել ռազմական տեխնիկան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *