ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստերին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-ին Բրյուսելում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի «Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերի» գործողությանը և «Վճռական աջակցություն» ձևաչափով իրականացվելիք առաքելությանը մասնակից երկրների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի ձևաչափով հերթական նիստերին:

ՀՀ պատվիրակությունը՝ Բրյուսելում

ՀՀ պատվիրակությունը՝ Բրյուսելում

Նիստերին քննարկվել են Աֆղանստանում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո ստեղծված քաղաքական իրավիճակին, Աֆղանստանի անվտանգության ուժերի կարիքներին, «Աֆղանստանում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի» վերատեղակայման ժամանակացույցին, ինչպես նաև «Վճռական աջակցություն» առաքելության օպերատիվ պլանի մշակման ընթացքին, նախնական օպերատիվ պատրաստականության ժամանակացույցին, ռազմավարական հաղորդակցություններին, առաքելության մեկնարկի իրավական խնդիրների կարգավորմանը վերաբերող հարցեր, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *