Իսպանական Iberia ընկերությունը A-330 օդանավերը կվերափոխի լիցքավորող ինքնաթիռների

Իսպանական Iberia ավիաընկերությունը հաղթել է A-330 ուղևորափոխադրող օդանավերի՝ ռազմական նշանակության A330MRTT լիցքավորող ինքնաթիռների վերափոխման մրցույթում։ Թվով 3 ինքնաթիռների վերափոխման պատվերն իջեցրել էր Airbus Defence&Space ընկերությունը։ Այս մասին հաղորդում է Jane’s ռազմական հանդեսը։

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

A330MRTT լիցքավորող ինքնաթիռ

Ինքնաթիռների վերափոխման աշխատանքներն ամենայն հավանականությամբ մեկնարկելու են 2015-ին։ Հաղթող ընկերությունը նշել է, որ յուրաքանչյուր ինքնաթիռի վերափոխումը կտևի շուրջ 1 տարի։

Airbus-ում հայտնել են, որ A330MRTT լիցքավորող ինքնաթիռների ստւոյգ պատվեր դեռևս չկա, սակայն ընկերությունում բարձր են գնահատում այս ինքնաթիռների հեռանկարներն և վստահ են, որ պահանջարկ լիենլու է, ուստի ոչինչ չի խանգարում դրանց վերափոխումն իրականացնել նախօրոք։

Հարկ է նշել, որ A330MRTT լիցքավորող ինքնաթիռների նկատմամբ հետաքրքրությունը վերջին շրջանում իսկապես աճել է։ Դրանք գնելու մտադրության մասին արդեն իսկ հայտնել են Ֆրանսիան, Սինգապուրն ու Քաթարը, իսկ առաջիկայում սպասվում է, որ վերոնշյալ երկրների ցանկին կավելանա նաև Հնդկաստանը։

Airbus А330MRTT լիցքավորող ինքնաթիռն իր առաջին թռիչքը կատարել է 2007-ի հունիսի 15-ին։ Անձնակազմը բաղկացած է երկու օդաչուից և լիցքավորման մեկ օպերատորից։ Ինքնաթիռի վառելիքի լիցքավորման պաշարը 111 տոննա է, առավելագույն արագությունը՝ 880կմ/ժ։ Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 14 800 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *