Ադրբեջանում վրաերթի հետևանքով փոխգնդապետ է վիրավորվել

Բաքվի Նասիմի շրջանում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ադրբեջանի պաշտպանության նախարարության փոխգնդապետ Էլդար Վելի օղլու Մամեդովին, որն այդ ժամանակ փողոցն անցնելիս է եղել։

Տեղեկությունը հաստատել են և´ Նասիմիի շրջանի ոստիկանական բաժանմունքը, և´ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։ Ադրբեջանի ՊՆ տվյալներով՝ փոխգնդապետը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է։

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում Ադրբեջանի զինուժը հաղորդել է 3 զոհի, 14 վիրավորի մասին։

2 responses to “Ադրբեջանում վրաերթի հետևանքով փոխգնդապետ է վիրավորվել

  1. Pingback: Մահացել է Ադրբեջանի զինված ուժերի՝ օրերս վրաերթի ենթարկված փոխգնդապետը | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 18-24 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *