Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանին զրկել են կացարանից

Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերան, հաշմանդամ Վահիդ Ռուսթամովից Բաքվի Նարիմանովի շրջանի ՏԻՄ ներկայացուցիչներն ապօրինի կերպով խլում են բնակարանը, որտեղ վետերանը բնակվում է իր երեխաների հետ։ 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» լրատվակայքը, հարկադիր կատարողները վկայում են՝ բնակարանը պատկանում է այլ անձի՝ ոմն Ազիզ Հասան գըզը Ալիևային, և պնդում են անհապաղել լքել բնակարանը, այլապես հարկադրված կլինեն ֆիզիկական ուժ կիրառել վետերանի և վերջինիս երեխաների դեմ։

Ադրբեջանի Հայրենական պատերազմի հաշմանդամերի միությունը որոշում է կայացրել վետերանին աջակցել և ցույց է կազմակերպել Նարիմանովի շրջանի դատարանի շենքի մոտ։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերից ի վեր Ադրբեջանում Արցախյան պատերազմի մի քանի վետերաններ, զոհ լինելով ՏԻՄ ապօրինի վերաբերմունքին և հայտնվելով սոցիալապես վատ վիճակում, ինքնահրկիզում են կատարել։ 2013-ի դեկտեմբերի 25-ին Արցախյան պատերազմի վետերան, երրորդ կարգի հաշմանդամ Զաուր Հասանովի ինքնահրկիզման փորձից հետո Ադրբեջանում մի շարք ցույցեր էին կազմակերպվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *