Շուշիում ՊԲ զինծառայողների մասնակցությամբ պատարագ է մատուցվել

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում մայիսի 11-ին Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հանդիսապետությամբ և Տ. Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ մատուցվեց պատարագ։

Պատարագ Շուշիում

Պատարագ Շուշիում

Պատարագին մասնակցում էին ՊԲ հրամանատարական անձնակազմը, բարձրաստիճան զինվորականներ, այլ զինծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը:

Պատարագի ընթացքին սրբազան հայրն իր խոսքում խրախուսեց ՊԲ զինծառայողներին, որվքեր իրենց անձնվեր և հայրենանվեր սխրանքով կերտեցին մայիսյան հաղթանակները

Մայիսյան հաղթական տոների առիթով պատարագին մասնակցությամբ իրենց ուխտերը նորոգեցին նաև ՊԲ բոլոր զորամիավորումների հրամանատարական և զինվորական անձնակազմերը` Մարտակերտի Սուրբ Հովհաննու Կարապետ Եկեղեցում, Գանձասարի և Ամարասի վանքերում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *