Ռազմաշաբաթ. Հայաստան. մայիսի 4-10

Սպա է անհետացել։ Այլընտրանքային ճանապարհը պատրաստ կլինի հուլիսից։ Նշվեց Եռատոնը։ Դիտարկում Արցախում։ Սեյրան Օհանյանն այցելել է ԶՈւ զորամասերից մեկը։ Բակո Սահակյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին։ 

Հայրենական պատերազմի մասնակից վետերանները

Հայրենական պատերազմի մասնակից վետերանները

Մայիսի 1-ին Վայքի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից ՀՀ ԶՈւ զորամասերից մեկի սպա է անհետացել։ Անհետացած 28-ամյա Մերուժան Աշոտի Հարությունյանը կոչումով ավագ լեյտենանտ է: Նրան գտնելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։

Տավուշի մարզի Պառավաքար-Վազաշեն 3200 մետր այլընտրանքային ավտոճանապարհը կշահագործվի 2014 թվականի հուլիս ամսից: Այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի շնորհիվ հնարավոր կլինի կազմակերպել ավտոմեքենաների անվնաս երթևեկությունը:

Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհը

Վազաշեն-Պառավաքար այլընտրանքային ավտոճանապարհը

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 3-ին  աշխատանքային այցով եղել է Հայաստանի հյուսիսարևմտյան հատվածում տեղակայված ԶՈւ զորամասերից մեկում: Նա ծանոթացել է նաև զորամասի տարածքում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, ստուգել է զորամասի առանձնահատուկ ուսումնանյութական բազան և տեխնիկական հագեցվածությունը:

ԵԱՀԿ առաքելությունը հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրի հյուսիս-արևմտյան ուղղությամբ: Դիտարկումն անցել է նախատեսված ժամանակացույցի համաձայն, իսկ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

-Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են Արցախի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաեւ Պաշտպանության բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

-Պաշտպանության բանակի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Միքայել Արզումանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը

-Պաշտպանության բանակի հյուսիսարևելյան զորամասերից մեկում մկրտության արարողություն է կազմակերպվել։ Մկրտվել է 18 զինծառայող։

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ

Հայրենական պատերազմի մասնակից վետերանը ծաղիկներ է դնում անմար կրակի մոտ

-Հայաստանում մայիսի 8-9-ին նշվեց Եռատոնը։ Ռազմինֆոյի ռեպորտաժներին կարող եք ծանոթանալ այստեղ՝  Ես հակահեղափոխականի տղա եմ եղել. Երևանում Հաղթանակի օրվան ընդառաջ հավաքվել էին վետերանները

Եռատոնը՝ սերունդների աչքերով. նշվեց հաղթանակների օրը (ֆոտոշարք)

Ռազմաշաբաթը նաև՝ 

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *