Թուրքիան հայտարարեց F-35 կործանիչներ ձեռք բերելու մասին

Թուրքիան պաշտոնապես հայտարարել է երկու միավոր հինգերորդ սերնդի F-35A կործանիչ գնելու որոշման մասին, ինչպես նաև այս կործանիչից ընդհանուր 100 միավոր ձեռք բերելու մտադրության մասին։

Թուրքիայի պաշտպանության նախարարությանը կից ռազմարդյունաբերական քարտուղարությունը տեղեկացրել է, որ Անկարան առաջիկայում ձեռք կբերի երկու միավոր F-35 (Block-3F): Թուրքական կողմը նաև վերահաստատել է, թե իրենք նպատադրված են գնել ընդհանուր 100 միավոր F-35, ինչպես և խոսվում էր ավելի վաղ։

Սպասվում է, որ թուրքերը հինգերորդ սերնդի առաջին երկու կործանիչները կստանան 2018 թվականին:

Հայտարարությունում չի նշվում, թե Թուրքիան որքան է վճարելու առաջին F-35-երի համար և երբ է պայմանագիրը ստորագրելու։

F-35A

F-35A

Միևնույն ժամանակ նշվում է, որ Թուրքիայի զինված ուժերը տեղական ռազմարդյունաբերական ընկերությունների մասնակցությամբ պետք է ստեղծեն F-35 կործանիչների վրա տեղադրված F135 շարժիչների սպասարկման և վերանորոգման կենտրոն, որն էլ ծառայություններ կմատուցի ոչ միայն Թուրքիայի օդուժին, այլ  F-35 շահագործող այլ պետությունների ևս։

Թուրքիան երկար ժամանակ չէր կողմնորոշում F-35-եր գնելու հարցում։ Անկարայի օրակարգում է նաև սեփական արտադրության կործանիչ ստեղծելու գաղափարը։

Նշենք, որ F-35 կործանիչների արտադրությամբ զբաղվում է ամերիկյան  Lockheed Martin ընկերությունը, որը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա` F-35A, F-35B և F-35C։

Կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվերներ ներկայացրել են մի շարք երկրներ՝ այդ թվում Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելն ու Ավստրալիան։ Իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի շաք ավիաբազաներ արդեն իսկ սկսել են համալրվել F-35A կործանիչներով։

F-35-ն առաջին թռիչքը կատարել է 2006-ին։ Առավելագույն արագությունը 1930 կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 2200 կմ։

Զինված է 25 մմ ավտոմատ թնդանոթով, ունի սպառազինության 6 արտաքին և 2 ներքին կախոց։ Կարող է կրել «օդ»-«օդ», «օդ-մակերևույթ» և հականավային հրթիռներ, տարատեսակ ռումբեր։ Մեկ միավորի գինը տատանվում է 155-199 մլն ամերիկյան դոլարի միջև՝ կախված մոդիֆիկացիայից։

9 responses to “Թուրքիան հայտարարեց F-35 կործանիչներ ձեռք բերելու մասին

  1. Pingback: Թուրքիան F-35-ի շարժիչների վերանորոգման կենտրոն հիմնելու հուշագիր է ստորագրել | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան F-35-ի շարժիչների վերանորոգման կենտրոն հիմնելու հուշագիր է ստորագրել | Թուրքագիտական պորտալ

  3. Pingback: Թուրքիայում բացվեց F-35-ի շարժիչի մասեր արտադրող գործարան | Ռազմ.info

  4. Pingback: Թուրքիայում բացվեց F-35-ի շարժիչի մասեր արտադրող գործարան | Թուրքագիտական պորտալ

  5. Pingback: Թուրքիան մտադիր է սեփական կործանիչ ստեղծել | Ռազմ.info

  6. Pingback: Թուրքիան կարդիականացնի իր F-16 կործանիչները | Ռազմ.info

  7. Pingback: Բրիտանացիները մասնակցելու են թուրքական կործանիչների նախագծմանը | Ռազմ.info

  8. Pingback: Թուրքիան որոշել է պատվիրել F-35 կործանիչների ևս մեկ խմբաքանակ | Ռազմ.info

  9. Pingback: Թուրքիան 2018-ին կստանա 2 միավոր F-35 կործանիչ-ռմբակոծիչ. Թուրքիայի ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *