Շուշիում բացվեց գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքար

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է Շուշի քաղաք, որտեղ մասնակցել է Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից մեկի՝ Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը:

Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքար

Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքար

Բակո Սահակյանը Շուշիի շրջանի և համահայկական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի զարգացումը համարել է գերխնդիրներից մեկը՝ հավելելով, որ նման յուրահատկությունը լրացուցիչ պատասխանատվություն է պահանջում աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացում, տեղեկացնում է Արցախի նախագայի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ գնդապետ Վաչագան Իշխանյանը (Շուշվա Վաչո) 1980-82-ին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1988-ին Ստեփանակերտում կազմակերպել է կամավորական ջոկատ («Վաչոյի ջոկատ», «Ուրագան»)։ 1992-96-ին՝ Շուշիի ՊՇ-ի հրամանատար։ Մասնակցել է Ստեփանակերտի (Կրկժան), Ասկերանի (Խոջալու, Փառուխ, Ակնաղբյուր, Բադարա), Մարտակերտի (Վաղուհաս, Փափարավենդ, Մոխրաթաղ, Լևոնարխ, Մարտակերտ), Քարվաճառի, Ղուբաթլուի, Ֆիզուլիի, Շուշիի (Քարինտակ, Բերդաձորի ենթաշրջան) շրջանների, Խաչենի ձորակի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *