ՊԲ-ում մարտավարական զորավարժություն է անցկացվել

Պաշտպանության բանակում ապրիլի 21-23-ը անց է կացվել հերթական գումարտակային մարտավարական զորավարժությունը։
Վարժանքներն ունեցել են ցուցադրական-ուսուցողական նշանակություն և ուղեկցվել են մարտական հրաձգությամբ:

Կադր ՊԲ զորավարժությունից

Կադր ՊԲ զորավարժությունից

Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բանակի հրամանատարի տեղակալները:

Տանկային բրիգադի հետ անցկացված գումարտակային զորավարժության ընթացքում անձնակազմն ու ղեկավարությունը պայմանական մարտադաշտում ցուցադրել է մարտավարամասնագիտական, ֆիզիկական և բարոյակամային պատրաստության գերազանց մակարդակ:

Զորավարժության արդյունքում կատարելագործվել են գումարտակի հրամանատարության և շտաբի ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, ջոկերի, դասակների և վաշտերի հրամանատարները ձեռք են բերել կրակի կառավարման և փոխգործակցության իրականացման ու որոշումներ ընդունելու փորձ, իսկ անձնակազմը բարձրացրել է դաշտային վարժվածության մակարդակը, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

One response to “ՊԲ-ում մարտավարական զորավարժություն է անցկացվել

  1. Pingback: ՊԲ-ում մարտավարական զորավարժություն է անցկացվել. Ռազմ.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *