Սև ծովում վնասված ամերիկյան նավը կարող է կրկին նավարկել այնտեղ

Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հրթիռային Taylor FFG 50 (Թեյլոր) ֆրեգատը, որը փետրվարին Սև ծովում վնասվել էր, վերանորոգվել է և կարող է նորից նավարկել սևծովյան ավազանում։

ԱՄՆ ՌԾՈւ Թեյլոր ռազմանավը

ԱՄՆ ՌԾՈւ Թեյլոր ռազմանավը

2014-ի փետրվարի 12-ին Սև ծովում նավարկելիս ամերիկյան ռազմանավն ընկել էր ծանծաղուտն ու վնասվել։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավն ուղևորվում էր Թուրքիայի հյուսիսի Սամսուն քաղաքի նավահանգիստ՝ վառելիքի պաշարները համալրելու նպատակով։ Ռազմանավը կարողացել է ինքնուրույն դուրս գալ ծանծաղուտից, սակայն անմիջապես մեկնել է մոտակա նորոգարան՝ ստուգում անցնելու համար։

Հիմնանորոգման համար այն տեղափոխվել էր Հունաստանի Սաունդա նավահանգիստ։ «Ջեյնսի» տվյալներով՝ նավը պատրաստ է նավարկության և առաջիկայում կարող է կրկին Սև ծով մտնել։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների ՌԾՈւ Մաունթ Ուիթնի և Թեյլոր ռազմանավերը Սև ծովի ավազան էին մտել 2014-ի փետրվարի 5-ին։ Պաշտոնապես նշվում էր, որ ռազմանավերը Սև ծովում են ուսումնական վարժանքնե  անցկացնելու համար և Ռուսաստանի տարածքային ջրեր չեն մտնելու։

Ամեն դեպքում, դեռևս 2014-ի հունվարին ամերիկյան կողմը Ռուսաստանին առաջարկեց իր աջակցությունը Սոչիի Օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման հարցում։ Ռուսաստանն այդ առաջարկը մերժեց, սակայն ԱՄՆ-ն այդուամենայնիվ Սև ծով ուղարկեց երկու ռազմանավ։ Ինչպես ամերիկյան լրատվամիջոցներն են նշում, ռազմանավերն անհրաժեշտության դեպքում պետք է իրականացնեին ԱՄՆ քաղաքացիների տարհանումը Սոչիից։

Նշենք, որ սևծովյան ավազանի պետություններին չպատկանող ռազմանավերը չեն կարող Սև ծովում մնալ 21 օրից ավել։

One response to “Սև ծովում վնասված ամերիկյան նավը կարող է կրկին նավարկել այնտեղ

  1. Pingback: Սերգեյ Ավագյանցը նշանակվել է ՌԴ ՌԾՈՒ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *