Թուրքիայի ու Սիրիայի սահմանին ձերբակալել են ադրբեջանցի սահմանախախտների

Օրերս Թուրքիայի սահմանապահները Սիրիայի հետ սահմանին ձերբակալել են Հաթայ (Ալեքսանդրեթ) ու Քիլիս նահանգից սահմանն անցնել փորձող Ադրբեջանի 3  քաղաքացիների։ 

Թուրք-սիրիական սահման

Թուրք-սիրիական սահման

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով Թուրքիայում իր թղթակցի խոսքերին, 8 ձերբակալվածների շարքում են Ադրբեջանի, Թունիսի, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի, Սիրիայի ու Թուրքիայի քաղաքացիներ։

Թղթակիցը չի հաղորդում Քիլիս նահանգի Աշաղըբեյլերբեյի գյուղի մերձակայքից սահմանը հատել ցանկացող ադրբեջանցու ինքնությունը, իսկ Հաթայ նահանգի սահմանին ձերբակալված ադրբեջանցի կինն ու տղամարդը ոստիկանական բաժանմունքում վկայել են՝ ցանկանում էին Սիրիա գնալ Հալեպում բնակվող իրենց հարազատներին տեսակցելու նպատակով։ Նախնական տվյալներով՝ Թուրքիան ձերբակալվածներին թույլ չի տալու երկար ժամանակ մնալ իր տարածքում։

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիրիայում Բաշար Ասադի համախոհների դեմ մարտնչող «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն»  ծայրահեղ իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի զինյալների մասնակցությամբ հերթական տեսանյութը տարածվել էր համացանցում։

Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։

Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Նկատենք նաև, որ համաձայն տարածված լուրերի՝ ադրբեջանցի զինյալները Սիրիա են անցնում Թուրքիայի տարածքով և վերապատրաստվում հիմնականում Հաթայ նահանգի զինված խմբավորումների ճամբարներում։

Տե´ս նաև։ Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրում այժմ էլ մեղադրում են գյուլենականներին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *