ԱՄՆ-ն հեռակառավարման հատուկ համակարգով ուղղաթիռ է փորձարկել

Ամերիկյան Sikorsky  ընկերությունն ԱՄՆ ցամաքային զորքերի հետ համատեղ 2014-ի մարտի 11-ին անցկացրել է UH-60M Black Hawk բազմանպատակային ուղղաթիռի հեռակառավարվող տարբերակի փորձարկումներ։

UH-60M Black Hawk

UH-60M Black Hawk

Ինչպես հաղորդում է  ամերիկյան Aviation Week  կայքը, փորձարկումների մասին հայտնի է դարձել միայն այժմ։ Դրանց ընթացքում օպերատորը հեռակառավարման համակարգի միջոցով օդում պահում էր ուղղաթիռը, որից հետո ուղղեց այն դեպի նախապես պայմանավորված կետ, և ուղղաթիռը, բեռը վերցնելով, վերադարձավ։

Ըստ աղբյուրի՝ փորձարկումների արդյունքները գոհացուցիչ են եղել։

Հիշեցնենք, որ UH-60M Black Hawk հեռակառավարվող տարբերակի ստեղծման աշխատանքներն ընթացել են 2011-ի հունիսից։ Այն գրեթե անօդաչուի գործառույթներ ունի։ Այնուհանդերձ, որպես ԱԹՍ լիարժեք օգտագործմանը խոչընդոտում էր այն, որ հատուկ հեռակառավարման համակարգը նմանատիպ կառուցվածք ունեցող ուղղաթիռների վրա ամրացնելու հարմարանքներ չուներ։

Sikorsky-ի տվյալներով՝ խնդիրն արդեն լուծել են։ Ամրացված նոր համակարգի շնորհիվ օպերատորը կարող է նույնիսկ ընտրել՝ որ ռեժիմով է թռչելու ուղղաթիռը՝ լիարժեք անօդաչու, ավտոմատ համակարգի աջակցությամբ և օդաչուի մասնակցությամբ, թե 2 օդաչուների միջոցով։ Ակնկալվում է, որ սույն համակարգն առաջիկայում տեղադրվելու է Sikorsky ընկերության արտադրած մի շարք ուղղաթիռների վրա։

0 responses to “ԱՄՆ-ն հեռակառավարման հատուկ համակարգով ուղղաթիռ է փորձարկել

  1. Pingback: Սեյրան Օհանյանը մեկնել է ԱՄՆ: Թուրքին չի ցանկանում լքել Աֆղանստանը. օրվա ամփոփում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *