Թուրքիան հետախուզական հինգ ինքնաթիռ կվարձակալի

Թուրքիայի ՊՆ-ն մտադիր է վարձակալել հինգ հետախուզական Hawker Beechcraft King Air 350 ինքնաթիռ։ Այդ մասին հայտնում է Flightglobal.com լրատվակայքը։  Ենթադրյալ պայմանագիրը գնահատվում է  70 մլն դոլար։ Նախատեսվում է երկու տարով պայմանագիր կնքել մասնավոր ընկերության հետ, որի անունը դեռ հայտնի չէ։ Հետախուզական ինքնաթիռնրով թռիչքները կկատարեն Թուրքիայի ՌՕՈւ օդաչուները։

Պայմանագրի համաձայն նախկինում Թուրքիայի օդուժին մատակարարած  մարդատար King Air 350 ինքնաթիռները նախ պետք է արդիականցվեն, որից հետո  նրանց վրա տեղազննման և հետախուզության համար սարքավորումներ կավելացվեն։ Մասնավորապես նրանք կստանան  էլեկտրաօպտիկական համակարգեր,  ինֆրակարմիր սենսորներ և կապի համակարգեր։ Կոնվերտացված ինքնաթիռները դուրս կգրվեն հենց որ Թուրքիայի ՌՕՈւ ստանան սեփական արտադրության Anka ԱԹՍ-ները։

2012 թվականի ապրիլի սկզբին թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերությունը սկսեց բանակցություններ վարել ՊՆ հետ Anka անօդաչուների մատակարարման մասին։ Այդ գործարքի մասին դեռ չեն մանրամասնում, սակայն հայտնի է, որ հունիսին տեղի կունենան թուրքական անօդաչուների մարտական փորձարկումները։

Թուրքական ռազմական գերատեսչության գնահատմամբ Թուրքիան   հետախուզական ինքնաթիռների պակաս ունի, որը կլրացնեն King Air 350 ինքնաթիռները։ Ներկա պահին Թուրքիայի ՌՕՈւ-ն ունի 18 ամերիկյան  հետախուզական GNAT 750 անօդաչու, մեկ MQ-1 Predator, չորս MQ-9 Reaper, վեց RQ-7 Shadow, ինչպես նաև տասը իսրայելական Heron և Aerostar։

Թեմայով կարդացեք նաև.

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *