Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ղազախստանի պաշտոնակցին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 21-ին ընդունել էր Ղազախստանի պաշտպանության նորանշանակ նախարար Սերիք Ահմեդովին։ Այսօր արդեն Ահմեդովին ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ղազախստանի պաշտոնակցին

Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Ղազախստանի պաշտոնակցին

Ինչպես հաղորդում է Ղազախստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում Ահմեդովը շեշտել է երկկողմ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով։
Ըստ աղբյուրի՝ Ղազախստանի պաշտպանության նախարարն իր ադրբեջանցի պաշտոնակցին հրավիրել է Ղազախստան, բացի այդ մասնակցության հրավեր արել Ղազախստանում մայիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում կայանալիք KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն այս պահի դրությամբ հանդիպման մանրամասներ չի հրապարակել։

Հիշեցնենք, որ Ղազախստանը Կասպից ծովում ջրային տարածքներ ունեցող հինգ երկրներից մեկն է։ Մնացյալներն են Ադրբեջանը, Ռուսաստանը, Թուրքմենստանն ու Իրանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *