Հյուսիսային Կորեան 2 անօդաչու է կորցրել

Օրերս Հյուսիսային ու Հարավային Կորեաների սահմանին վթարի են ենթարկվել ու վայր ընկել փոքր չափերի անօդաչու թռչող սարքեր։ Ապրիլի 2-ին հայտնի է դարձել, որ դրանք պատկանում են հյուսիսկորեական կողմին։

Հյուսիսային Կորեայի՝ վայր ընկած անօդաչուն

Հյուսիսային Կորեայի՝ վայր ընկած անօդաչուն

Ինչպես հաղորդում է կորեական Yonhapnews լրատվական գործակալությունը, ԱԹՍ-ներից մեկն ընկել է մարտի 24-ին Սեուլից դեպի հյուսիս ընկած տարածքում, մյսւոը՝ 31-ին՝ Փեննյոնդե կղզում (երկու երկրների միջև վիճահարույց տարածք է), երբ Հյուսիսային Կորեայի զինուժը հրետանային վարժանքների ժամանակ շուրջ 500 հատ արկ էր արձակել, և դրանց մի մասը՝ մոտ հարյուրը, հայտնվել էր Հարավային Կորեայի ջրային տարածքներում։ Հարավային Կորեայի իշխանությունները պատասխանել էին K-9 ինքնագնաց հրետանային համակարգից արձակված 300 արկերով՝ միաժամանակ հարկադրված լինելով տարհանել սահմանամերձ շրջանների բնակիչներին։

Դատելով լուսանկարներից՝ բաց կապույտ գունավորում ունեցող համանման անօդաչուներ ցուցադրվել էին Փհենյանում անցկացված ռազմական շքերթին դեռևս 2012-ի ապրիլին։

Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել միջադեպը։

Հարավային Կորեային ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ չի բացառվում, որ օգտվելով հրետանային զորավարժությունների վրա կենտրոնացած լինելու հանգամանքից՝ հյուսիսկորեական կողմն ԱԹՍ-ներից մեկն արձակել էր՝ հետախուզություն կատարելու և Հարավային Կորեայի ռազմական օբյեկտներն օդից տեսագրելու: Երկրորդ ԱԹՍ-ն էլ նախատեսված էր Սեուլում նախագահական նստավայրը տեսագրելու համար:

Նկատենք, որ նման չափեր ունեցող ԱԹՍ-ներն ունակ չեն սպառազինություն կրել, դրանք նախատեսված են բացառապես հետախուզություն իրականացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *