Զաքիր Հասանովը պարգևատրել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետին մեդալով

Ապրիլի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելին։

Զաքիր Հասանովն ու Նեջդեթ Օզելը

Զաքիր Հասանովն ու Նեջդեթ Օզելը

 

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ՆԱՏՕ-ի շրջանակներում խաղաղապահ առաքելության իրականացման հետագա ծրագրերը, անդրադարձ է կատարվել նաև Արցախյան հիմնախնդրին։

Զաքիր Հասանովի հրամագրի համաձայն՝ Նեջդեթ Օզելը պարգևատրվել է Ադրբեջանի Հանրապետության «Ռազմական համագործակցության ներդրման համար» մեդալով՝ երկու պետությունների ռազմական փոխգործակցության զարգացմանը նպաստելու գործում իր ունեցած ավանդի համար։

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը ներկա է եղել նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ ու լիազոր դեսպան Իսմայիլ Աքփեր Ջոշքունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *