Ականի պայթյունից զոհված սպան պարգևատրվել է մեդալով

Մարտի 31-ին մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունի հետևանքով մահացած ավագ  լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը «Մարտական ծառայության» մեդալ է ստացել։

Արցախի նախագահ Բակո Սահակյանն ավագ լեյտենանտ Սաֆարյանին հետմահու «Մարտական ծառայության» մեդալ պարգևատրելու վերաբերյալ հրամանագիրը ստորագրել է ապրիլի 1-ին։

Նշենք, որ 1987 թվականի ծնված ավագ  լեյտենանտ Հարություն Գառնիկի Սաֆարյանը մարտի 31-ին հայ-ադրբեջանական շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ականի պայթյունից մահացու վիրավորում է ստացել:

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *