Ֆիլիպինների զինված ուժերը գնում են ամերիկյան ինքնաձիգներ

Ֆիլիպինների զինված ուժերը հայտարարել են, որ գնում է 63 հազար միավոր ամերիկյան M4 ինքնաձիգներ, ինչի համար նախատեսում է տրամադրել 53 մլն ամերիկյան դոլար։ Այս մասին հայտնում է լեհական defence24.pl կայքը՝ հղում անելով Ֆիլիպինների զինված ուժերին։

Ֆիլիպինները գործարքի արդյունքում ստանալու է նոր M4 ինձնաձիգներ, որոնց մեկ միավորն, ըստ գործարքի, կարժենա ավելի քան 800 ամերիկյան դոլար։ Ինքնաձիգները Ֆիլիպինների զինված ուժերին կտրամադրվեն 2014 թվականի ընթացքում։

Ամերիկյան M4 ինքնաձիգները ստեղծվել են M16A2 ինքնաձիգների արդիականացման արդյունքում։ Սրանք իրենց նախորդների համեմատ ունեն ավելի կարճ փող, ինչի արդյունքում M4 ինքնաձիգներն արդյունավետ կրակի ավելի փոքր հեռավորություն ունեն (500-600 մետր), սակայն ավելի հարմար են մարտական մեքենաների անձնակազմերի համար։ Ինքնաձիգը կրակում է 5,56×45 մմ փամփուշտներով։ Ինքնաձիգների վրա ամրացված են նաև Պիկատինիի ձողեր, ինչի շնորհիվ ինքնաձիգների վրա կարելի է ամրացնել օպտիկական ու այլ սարքեր։

Ինքնաձիգներն առկա են աշխարհի ավելի քան 30 երկրների սպառազինության մեջ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Ճապոնիան, Հնդկաստանը, Իսրայելը և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *