Լատվիան ստացավ իր թվով 5-րդ պարեկային կատերը

Լատվիայի ռազմածովային ուժերը մարտի 20-ին ստացել է իր թվով 5-րդ և վերջին Skrunda տիպի պարեկային կատերը։ Նավը ՌԾՈւ-ում օգտագործվելու է որոնողափրկարարական և պարեկության նպատակներով։

Այս մասին հայտնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Skrunda տիպի վերջին նավը կառուցվել է Ռիգայում՝ գերմանական Abeking & Rasmussen ընկերության նախագծի հիման վրա։ Իսկ ահա առաջին երկու այդպիսի նավերը կառուցվել են Գերմանիայում՝ 2007 թվականին կնքված պայմանագրի շրջանակներում։
Նշենք, որ պարեկային մյուս նավերն արդեն տեղակայվել են Ռիգայում։
Հավելենք, որ նշված կատերները ոչ միայն կարող են պարեկային ծառայություն անել, այլ նաև զբաղվել ականներ փնտրելով և այլ նավեր վերալիցքավորելով։
2007 թվականին լատվիական Rigas kugu buvetava նավաշինական ընկերությունը պետական պատվեր ստացավ, ըստ որի, պիտի կառուցեր SWATH տեսակի 5 նավ առափնյա անվտանգության համար։
Բայց քանի որ Լատվիան նման նավեր կառուցելու փորձ չուներ, ներգրավվեց նաև գերմանական Abeking & Rasmussen ընկերությունը։ Առաջին երկու նավերը կառուցվեցին Գերմանիայում, իսկ մյուս երեքն արդեն՝ Ռիգայում։
Կատերի երկարությունը 25,7 մետր է, իսկ լայնությունը՝13,5 մ։ Անձնակազմը 8 հոգի է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *