Ռազմաշաբաթ. Հայաստան. մարտի 16-22

ՊԲ-ում 1 զինծառայող զոհվել է, մյուսը` վիրավորվել: Զինվորական կոմիսար է ձերբակալվել: Օհանյանի այցը ռազմաարդյունաբերական համալիրներից մեկը: Դիտարկում շփման գծում:

 

Նախարարը դիտում է ականանետները

Նախարարը դիտում է ականանետները

-Մարտի 19-ին Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994 թվականին ծնված զինծառայող Արման Արտյուշայի Ղուկասյանը: Հարուցվել է քրեական գործ: Հետմահու զինծառայողը պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով:

-Մարտի 19-ին Մարտակերտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ վիրավորված սպա Վարազդատ Զաքարյանի վիճակը բավարար է։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասել էՍտեփանակերտի զինվորական հոսպիտալի բժիշկ Գարիկ Ազրյանը։ Ըստ բժշկի՝ սպան ամենօրյա բուժում է ստանում, և դժվար է այս պահին խոսել դուրսգրման ժամկետների մասին։

-Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում մարտի 19-ին՝ ժամը 17։10-ին, քաղաքացի Գ.Վ.-ի կողմից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: Ձերբակալվել է նաև նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանը:

-Մարտի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկում էր: Սեյրան Օհանյանը հետևել է ձեռնարկությունում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, վերանորոգման, ինչպես նաև ռազմական տեխնիկայի արդիականացման աշխատանքներին: Նախարարը հետևել է նաև ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքներին, տվել համապատասխան ցուցումներ:

 

Հանդիպումը Ստեփանակերտում

-Մարտի 18-ին Արցախի պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ստեփանակերտում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկվել են հայ-ադրբեջանական հակամարտության առկա վիճակը, առաջնագծում տիրող իրադրությունը:

-Մարտի 19-ի ԵԱՀԿ առաքելությունն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

-Մարտի 19-ին Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում վիրահատվել է հունվարի 28-ին Ադրբեջանի սահմանն անցած ու գերի ընկած, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 77-ամյա բնակիչ Մամիկոն Խոջոյանը։

-Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր «Արաբո» ջոկատի մի խումբ ազատամարտիկների պետական պարգևներով պարգևատրելու մասին:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

Վրաստանում

Իրանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *