13 տարի առաջ մարտի 24-ին ՆԱՏՕ-ն ռմբակոծեց Հարավսլավիան

1999 թվականի մարտի 24-ին ՆԱՏՕ-ն սկսեց ռմբակոծել Հարավսլավիան։

Արդյունքում, 78 օր տևած ռազմական ագրեսիայի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքը Հարավսլավիայի դաշնային հանրապետության (ՀԴՀ) դեմ օգտագործել է 1200 ինքնաթիռ, որոնք 25 հազար թռիչք են իրականացրել։ 2300 օդային հարված է հասվել 995 քաղաքացիական և ռազմական օբյեկտների ուղղությամբ։ Հարավսլավիայի տարածքում ՆԱՏՕ-ի կողմից օգտագործված զինամթերքի ընդհանուր քանակը կազմում է  21 700 տոննա տրոտիլ։ Օդային հարձակոիմների հետ միաժամանակ 1000-ից ավել «Տոմագավկ» տիպի թևավոր հրթիռներ են բաց թողել։ ՀԴՀ Պն-ի տվյալներով 2300 օդային հարված է հասցվել 995 օբյեկտի վրա։ 1000 թևավոր հրթիռ է բաց թողնվել և 3000 ռումբ նետվել։ Իսկ Պենտագոնի տվյալներով՝ 23 հազար ռումբ և հրթիռ։

Միայն պատերազմից տարիներ հետո պարզվեց, որ ՆԱՏՕ-ի ռմբակոծությունների արդյունքում սերբական բանակի կորուստները խիստ չափազանցեցված էին։ Սակայն սերբերն իրենց հերթին չէին օգտագործել իրենց բոլոր հնարավորությունները և մասնավորապես սերբերը չփորձեցին ներքաշել ՆԱՏՕ-ին ցամաքային պատերազմի մեջ, որտեղ կարող էին լիարժեք օգտագործել իրենց պոտենցիալը։

Գործողության սկզբից մինչև ավարտը անընդհատ ավելանում էր ավիացիայի քանակը։ Քանակի  ավելցումը հիմնականում պայմանավորված էր ԱՄՆ-ի կողմից ավիացիայի տրամադրմամբ։ ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռների թիվը 122-ից հասավ 357, իսկ ՆԱՏՕ-ի եվրոպական երկրներինը՝ 102-ից հասավ 233-ի։

Իսկ մարդկային կորուստներից հայտնի են  հետևյալ թվերը. ընդհանուր 489-528 խաղաղ բնակիչ է զոհվել, որից 278-317զոհվել են Կոսովոյում, Սերբիայում՝ 201, Չեռնոգորիայում՝ 8։

Հակամարտող երկու կողմն էլ մինչև օրս հրաժարվում է խոստովանել սեփական կորուստների մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *