Մարտական դիրքում զոհված ՊԲ զինծառայողը հետմահու պարգևատրվել է

Արցախի նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր, որով պետական սահմանի պաշտպանության ժամանակ արիաբար զոհված ՊԲ զինծառայող Արման Ղուկասյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայություն մեդալով։ Այս մասին տեղեկացնում է Բակո Սահակյանի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մարտի 19-ին հայկական պաշտպանական դիրքերի հյուսիսային ուղղությամբ տեղակայված հենակետում մարտական խնդիր կատարելիս զոհվել է 1994 թվականին ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը։

Հավելենք, որ միջադեպի հետևանքով հայկական կողմն ունի նաև մեկ վիրավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *