Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատարին ձերբակալել են

Ղրիմում մարտի 19-ին ձերբակալել են Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկին։ Նրա հրամանով Ղրիմի ուկրաինական զորամասերում տարածվել է Կիևի հրամանագիրը զենքի կիրառման թույլտվության առնչությամբ։

Ղրիմ՝ ՌԴ և Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները զորամասի պարսպի հակառակ կողմերում

Ղրիմ՝ ՌԴ և Ուկրաինայի ԶՈւ զինծառայողները զորամասի պարսպի հակառակ կողմերում

Ինչպես հաղորդում է «Կրիմինֆո» լրատվական գործակալությունը, դեռևս պարզ չէ՝ արդյոք քրեական գործ հարուցվելու է, թե ոչ։ Ոստիկանությունից միայն հաղորդել են՝ հրամանատարին ժամանակավոր են պահում իրենց մոտ, իրավապահ մարմինները «նրան հարցեր ունեն»։ Սակայն պարզ չէ, թե «որոշ ժամանակը» ինչ ժամանակահատված է ենթադրում։ Իսկ ForPost առցանց պորտալն իր հերթին հաղորդում է՝ Գայդուկին ձերբակալել է ԱԴԾ-ի աշխատակիցներnՈւկրաինայի ՌԾՈւ շտաբում։ Նա քաղաքացիական հագուստով է եղել։

Նշվում է նաև, որ Գայդուկի ձերբակալության ժամանակ Սևաստոպոլի բնակիչները, որոնք ցույց էին անում ՌԾՈւ շտաբին կից, գրավել են այն՝ կոչ անելով ուկրաինացի զինծառայողներին միանալ իրենց։

Հիշեցնենք, որ մարտի 19-ին ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարար Իգոր Տենյուխը հայտարարել է՝ չնայած Ղրիմը միացվել է ՌԴ-ին, ուկրաինացի զինծառայողները չեն լքելու թերակղզին։

Հավելենք նաև, որ մարտի 18-ի գիշերը Ղրիմի նորանկախ հանրապետության մայրաքաղաք Սիմֆերոպոլում սրվել էր իրավիճակը։ Ռուսաստանյան լրատվամիջոցները հաղորդում էին, որ շենքերից մեկի պատուհանից կրակ էր բացվել այսպես կոչված ինքնապաշտպանական ուժերի մարտիկների ուղղությամբ, ինչի հետևանքով կար մեկ զոհ, երկու վիրավոր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *