1991, մայիս-հուլիս. «Օղակ» գործողությունը շարունակվում էր…

Մայիսի 3-ին Մոսկվայում խորհրդային և արտասահմանյան լրագրողների համար կազմակերպված մամուլի ասուլիսում Հայաստանի ԳԽ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, ներկայացնելով Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակը, հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը դատական գործ կհարուցի ԽՍՀՄ ներքին գործերի նախարար Պուգոյի եւ ՆԳՆ ներքին զորքերի հրամանատար Շատալինի դեմ: Նա նաեւ հայտնեց, որ ինքը մեկ ամսում 37 հեռախոսազրույց է ունեցել երկրի ղեկավարության հետ՝ ներկայացնելով Արցախում ստեղծված իրավիճակը, սակայն այս երկուսը հանցավոր գործարքի մեջ են Պոլյանիչկոյի և Ադրբեջանի ղեկավարության հետ:

Մայիսի 4-ից «Օղակը» մոլեգնում էր նաև Հայաստանում: Նոյեմբերյանում ու Գորիսում ահավոր վիճակ էր, Ոսկեպարում ավտոբուսի գնդակոծման հետևանքով սպանվեց 11 միլիցիոներ: Կենտրոնն անգամ Հայաստանի ներքին գործերի նախարարությանն էր թշնամի համարում: Շարունակել ընթերցելը «Հայ զինվոր» թերթի կայքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *