Վրաստանի նախագահն ու պաշտպանության նախարարը հետևել են զորավարժության

Վրաստանի զինված ուժերի հատուկ գործողության ուժերը մարտի 13-ին Վազիանի զորավարժարանում զորավարժություն են իրականացրել։ Գործնական փուլին ներկա են եղել նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին , Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ԶՈւ ԳՇ պետ Վախթանգ Կապանաձեն

Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ԱԱԽ-ի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին , Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ԶՈւ ԳՇ պետ Վախթանգ Կապանաձեն

Թեև զորավարժությանը մասնակցում է ավելի քան 50 զինծառայող, բայց մասնակցության համար ցանկություն է հայտնել ավելի քան 800 զինծառայող։ Սակայն զորավարժությանը մասնակցելու չափանիշներից մեկն այն է եղել, որ զինծառայողը պետք է առնվազն 2 տարվա ծառայություն ունենա զինված ուժերում։
Բացի այդ, մասնակցության համար բոլոր մասնակիցները ֆիզիկական պատրաստության և այլ հմտությունների ստուգման համար քննություն են հանձնել։

Ինչպես հայտարարվում է, պահանջներին համապատասխանել է ընդամենը 240 զինծառայող, իսկ կարանտինն անցել է 73 զինծառայող։ Անցածների 90 տոկոսը մասնակցել է Աֆղանստանում ISAF-ի խաղաղապահ առաքելության։

Պարապունքների ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվել սթրեսային իրավիճակներին և բարդ կլիմայական պայմաններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *