Ռուսաստանը Բելառուս է ուղարկել Սու-27 կործանիչներ

Ռուսաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ ՌԴ-ն արդեն Բելառուս է ուղարկել Սու-27 կործանիչներ ու ռազմական բեռնատար ինքնաթիռներ։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ՊՆ-ին, մարտի 13-ին ՌԴ ՌՕՈւ 6 միավոր Սու-27 կործանիչներ և 3 միավոր ռազմական բեռնատար ինքնաթիռներ, համաձայն ՌԴ-ի ու Բելառուսի՝ սահմանի համատեղ վերահսկման վերաբերյալ պայմանագրի, մեկնել են դեպի Մոգիլևսկի շրջանի «Բոբրույք» օդակայան։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես էր եկել հայտարարությամբ՝ վկայելով, որ «պաշտոնական Մինսկը սթափ մոտեցում է ցույց տալիս Բելառուսի սահմաններին ՆԱՏՕ-ի առկայության ամրապնդմանը, սակայն միևնույն ժամանակ առաջարկել էր ՌԴ-ին Բելառուսի տարածքում տեղակայել ևս 15 միավոր ռազմական ինքնաթիռ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *