ՄԱԿ-ը թուրքական զրահամեքենաներ է պատվիրել

Թուրքական Օթոքար ընկերությունը հաղթել է ՄԱԿ-ի հայտարարած մրցույթում և պատրաստվում է կազմակերպությանը մատակարել իր արտադրած Կոբրա զրահամեքենաներ։

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Կոբրա. Թուրքիայի ԶՈւ

Օթոքարն այս մասին հայտարարել է մարտի 6-ին՝ նշելով, թե Միավորված Ազգերի Կազմակերպության հետ կնքելու է 24.6 մլն ամերիկյան դոլարի պայմանագիր։ Միևնույն ժամանակ չի նշվում, թե քանի զրահամեքենա է փոխանցելու ՄԱԿ-ին։

ՄԱԿ-ը պատրաստվում է թուրքական Կոբրաները օգտագործել խաղաղապահ առաքելությունների համար։

Կոբրան (Cobra) 4X4 ընթացամասով զրահամեքենա է, որն ընդգրկված է Թուրքիայի ԶՈւ-ի շարքերում (ըստ տարբեր աղբյուրների՝ շուրջ 780 միավոր)։ Արտադրում է թուրքական Օթոքար ընկերությունը։ Արտադրությունը սկսել է 1997 թվականին։

Կարող է տեղափոխել մինչև 8 զինծառայող։ Առավելագույն արագությունը 110 կմ/ժ է, առանց լիցքավորման կարող է անցնել 550 կմ։ Քաշը 4,8 տոննա է։ Զինված է 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներով։ Թուրքական զինված ուժերում այս տիպի զրահամեքնաները տեղակայված են հիմնականում սահմանը հսկող զորամիավորումներում։ Առկա է նաև Ադրբեջանի զինված ուժերում, ինչպես նաև վրացական բանակում և աշխարհի մի քանի երկրների զինուժում։

One response to “ՄԱԿ-ը թուրքական զրահամեքենաներ է պատվիրել

  1. Pingback: Ռազմաշաբաթը Թուրքիայում. մարտի 2-8 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *