ՄԱԿ-ը Հակոբ Ինջիղուլյանի համար երրորդ երկիր է փնտրում. Լարիսա Ալավերդյան

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ Հիմա ՄԱԿ-ը փորձում է գտնել այնպիսի երկիր, որը կհամաձայնի ընդունել Հակոբին։

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյան

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«ՄԱԿ-ը դիմում է տարբեր պետությունների, ներկայացնում հարցի էությունը ու սպասում նրանցից պատասխանի։ Ինչպես փորձը ցույց է տալիս նման գործընթացները դանդաղ են գնում, նույնիսկ կարող է մինչև մեկ տարի ձգձգվել»,- բացատրում է Լարիսա Ալավերդյանը։

Նշենք, որ արդեն մեկ ամսից ավել է, ինչ Հակոբ Ինջիղուլյանից չունենք որևէ նորություն։

Վերջին անգամ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին հանդիպել էին հունվարին։ Հերթական անգամ ընտանեկան բնույթի նամակների փոխանակում էր իրականացվել։

Ռազմինֆոյի հետ զրույցում ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին նշեց, որ դեռևս նորություն չունեն, լինելու դեպքում դրա մասին կհայտարարվի։
Հիշեցնենք, որ 2013-ին օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։ Հայկական կողմը ջանքեր է գործադրում ռազմագերուն հայրենիք վերադարձնելու համար։

One response to “ՄԱԿ-ը Հակոբ Ինջիղուլյանի համար երրորդ երկիր է փնտրում. Լարիսա Ալավերդյան

  1. Pingback: Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *