Վազգենն ածականի կարիք չունի. Սպարապետը դարձավ 55 տարեկան (վիդեո)

Վազգենն ածականի կարիք չունի: Միայն նրա անունն արդեն բավական է: Ինչպես մայր բառին պետք չէ ավելացնել  «քնքուշ» և այլ բաներ, տղերք բառին պետք չէ ավելացնել «փառապանծ» ու նման ածականներ, այնպես էլ Վազգենին:

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը

Հենց այսպես Վազգեն Սարգսյանի անունը կրող ռազմական ինստիտուտի կուրսանտներին ողջունեց երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը:

Այսօր` մարտի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նշվեց Սպարապետի ծննդյան 55-ամյակը:

«Ազգային հերոսների ծնունդը նշելը շատ կարևոր է մեր սերունդներին դաստիարակելու համար: Ուրիշ ազգեր հերոս էլ չունեն, բայց նշում են, իսկ մենք մեր իսկական հերոսներին հաճախ մոռանում ենք: Իսկ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը մենք նշում ենք ամբողջ մասշտաբով»,- ներկայացնում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ, գնդապետ Աբրահամյանը:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Աբրահամյան

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Աբրահամյան

Գնդապետ Աբրահամյանը շարունակում է, թե ինչպիսին է իր համար եղել Վազգեն Սարգսյանը:

«Ես իր հրամանով հրամանատար նշանակվեցի: Առաջին անգամ ես հրաժարվեցի, բայց ինձ ասաց, որ պիտի անպայման ղեկավարեմ այդ զորամասը: Մի բան եմ ուզում, որ բոլորն իմանան`Վազգենը ոխապահ չէր, ինքն ուղղակի բարկանում էր պահի ազդեցությունից: Ինձ վրա մի անգամ է բարկացել, դրանից հետո տեսավ, որ շտկել եմ, ժամանակին եմ հասցնում ամեն բան, ոգևորվել էր: Նույնիսկ ինձ պարգևատրեց»,- պատմում է գնդապետը:

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/nW6KmGsh2_4″ frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Ինստիտուտի շարահրապարակում արդեն հավաքվել էին կուրսանտները, նրանց հրամանատարներն ու Վազգեն Սարգսյանի ծնունդը նրանց հետ նշելու համար եկած երգիչներ Դավիթ Ամալյանը, Մկրտիչ Մկրտչյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Լեյլա Սարիբեկյանը, ասմունքող Արսեն Ղազարյանը:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները

Կուրսանտների համար ոչ պակաս կարևոր էր ռազմահայրենասիրական այս հանդիպումը, երգիչների ոգևորող երգերն ու ազգագրական պարերը:

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը

Կուրսանտները նշում են Վազգեն Սարգսյանի 55-ամյակը

22 տարի առաջ հենց Վազգեն Սարգսյանի, նրա ընկերների ու բոլոր ազատամարտիկների շնորհիվ կազմավորվեց մեր զինված ուժերը: Հենց Սպարապետն էր, որ ազատամարտից հետո քարը քարի վրա դրեց ու բանակ ստեղծեց:

Բանակը երկրի սիրտն է… Փառք Աստծո, այն առողջ է:

Սրանք Վազգեն Սարգսյանի խոսքերն են: Բանակն այսօր այնքանով է առողջ, որ  մեր ապագա սպաները հենց Վազգեն Սարգսյանի գործով ու նրա անունը բարձր պահելու պատասխանատվությամբ են դաստիարակվում:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները

«Դեռ յոթերորդ դասարանից որոշել էի ընդունվել այս ինստիտուտ: Պատճառն այն է, որ իմ ուզած մասնագիտությունը միայն այստեղ կա: 22-ամյա բանակի համար մենք շնորհակալ ենք Սպարապետին: Այսօր պարտավորեցնող է, քանի որ զգում ես, որ հիմա ողջ ազգն էլ քո հույսով է հանգիստ գլուխը բարձին դնում»,- ասում է մասնագիտությամբ սակրավոր, կուրսանտ Ադլոյանը:

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/HgxMSgqGgHk” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Եվս մի քանի երգ ու օրն ավարտին է մոտենում: Կուրսանտները ոգևորված են, օրն անցավ օրակարգից դուրս:

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտները

Փորձում ենք եզրափակել հանդիպումը`զրուցելով ինստիտուտի  անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետ, մայոր Մուրադյանի հետ:

«Ամբողջ Հանրապետությունն է այսօր նշում մեր հերոսի ծննդյան օրը, իսկ մենք անմասն չէինք կարող մնալ: Առավոտյան սկսեցինք միտինգով, ներկայացրինք Վազգեն Սարգսյանի կյանքը, գործունեությունը: Կուրսանտներն այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան, Եռաբլուր, իսկ շարքն արդեն եզրափակեցինք տոնական միջոցառմամբ»,- նշում է մայոր Մուրադյանը:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան այցի մասին Ռազմինֆոյի ռեպորտաժը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *