Ադրբեջանում 2013-ին ձերբակալել են քաղաքացիական անձի՝ հայերի հետ համագործակցելու համար

Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է 2013-ի տարեկան ամփոփիչ զեկույցը, որտեղ հետաքրքիր մանրամասներ կան նաև «հայերի և իրանցիների օգտին լրտեսության» մեղադրանքով ձերբակալված Ադրբեջանի  քաղաքացիների մասին։

Նրանց անուններն ու այլ տվյալներ չեն հաղորդվում։ Հայտնի է միայն, որ ձերբակալվածներից մեկը «հանցավոր կապեր է հաստատել հայկական արմատներով, Ռուսաստանի տարածքում բնակվող անձանց հետ, բացի այդ նրանց հանձնարարությամբ պատրաստել և վաճառել է կեղծ թղթադրամներ»։

Զեկույցում նշվում է ևս մի անձի ձերբակալության մասին, որը հակաահաբեկչական և հակահետախուզական օպերատիվ գործողությունների արդյունքում քրեական պատասխանատվության է ենթարկվել «Ադրբեջանի ներքին հասարակական-քաղաքական, նավթային, տարածաշրջանային գործընթացների, Ադրբեջանի պաշտոնյաների, ղեկավարության մասին տեղեկություններ այլ երկրի փոխանցելու հետևանքով», իսկ թե որ երկրին, չի հիշատակվում։

Զեկույցում տեղ են գտել նաև երկու այլ քաղաքացիներ, որոնք ադրբեջանական կողմի հավաստիացմամբ Իրանի հատուկ ծառայությունների հանձնարարություններն են կատարել։ Նրանցից մեկը տեղեկություններ է հավաքագրել Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան աշխատակիցների մասին, մյուսն էլ ապօրինի ճանապարհներով Իրանից Ադրբեջան է տեղափոխել որոշակի քանակությամբ զենք-զինամթերք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *