ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Նորվեգիան համատեղ կիրականացնեն ռազմածովային զորավարժություն

Ռուսաստանի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմը 2014 թվականի ապրիլին ԱՄՆ-ի և Նորվեգիայի հետ համատեղ կմասնակցի «Հյուսիսային արծիվ 2014» միջազգային զորավարժությանը։

Նկարը՝ ԻՏԱՌ ՏԱՍՍ լրատվական գործակալությունից
Այս մասին հայտնում է ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ նորվեգական Բուդ քաղաքում նախատեսվում է խորհրդաժողով իրականացնել, որին կմասնակցի նաև ՌԴ հյուսիսային նավատորմի պատվիրակությունը։
Զորավարժության ընթացքում փորձարկելու են ծովում անվտանգության, հակաօդային և հականավային պաշտպանության խնդիրները, ինչպես նաև իրականացվելու են որոնողափրկարարական գործողություններ։
Տեղեկացնենք, որ «Հյուսիսային արծիվ» զորավարժությունն անցկացվում է արդեն 4-րդ անգամ՝ ամեն երկու տարին մեկ անգամ։
Նախապես այդ զորավարժություններին մասնակցում էին միայն ամերիկյան և ռուսաստանյան նավերը, իսկ ահա 2012 թվականից նրանց միացավ նաև Նորվեգիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *