[թարմացում] Ադրբեջանում ավտովթարի հետևանքով բռնկված հրդեհից զինծառայողներ են այրվել

Փետրվարի 25-ին Ադրբեջանի Թովուզի շրջանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Ֆորդ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով պայթյուն է եղել, ապա ավտոմեքենաներ այրվել են։
«Մերսեդեսի» ուղևոր և վարորդ զինծառայողները չեն կարողացել դուրս գալ ավտոմեքենայից և ողջ-ողջ այրվել են։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկությունը, սակայն դեռևս չի հրապարակում զինծառայողների անուն-ազգանունները։
Ադրբեջանի ԱԻՆ-ի փոխանցմամբ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայում եղել են մեկ ուղևոր և վարորդը։
Հրշեջներին հաջողվել է մարել այրվող «Ֆորդի» հրդեհը, բեռնատարի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից։
[թարմացում]
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հրապարակել է այրված զինծառայողների անունները։ «Մերդեդեսի» վարորդն Իսմայիլիի շրջանից զորակոչված, Նազարով Էլչին Թագի օղլուն (ծնված 1986-ին) էր,  ուղևորը՝ պայմանագրային զինծառայող, կրկին Իսմայիլիի շրջանից, Զեյնալով Էլչին Զաքիր օղլուն (ծնված 1983-ին)։ Երկուսն էլ նույն զորամասում էին ծառայություն անցնում։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։
Այսպիսով, 2014-ի փետրվարի ընթացքում ադրբեջանական զինուժը հայտարարել է 4 զոհի մասին, որոնցից վերջին երկուսն այրված զինծառայողներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *