Սկսվել է նոր Կոալիցիա-ՍՎ երկփողանի ինքնագնաց հաուբիցի արտադրությունը

Ռուսաստանյան Ուրալտրանսմաշ ընկերությունն արդեն պատրաստել է երկու փող ունեցող Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգի առաջին երկու օրինակը, իսկ ևս 10 միավոր ընկերությունը կարտադրի 2014-ին ու կտրամադրի Ռուսաստանի զինված ուժերին։

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հաուբիցն առաջին անգամ ներկայացվել է հենց այս նկարով։ Նկարը Ջեյսն ռազմական հանդեսի։

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հաուբիցն առաջին անգամ ներկայացվել է հենց այս նկարով։ Նկարը Ջեյսն ռազմական հանդեսի։

Նախատեսվում է, որ ինքնագնաց հաուբիցները կմասնակցեն 2015-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսին։ Այս մասին հայտնել է Ուրալտրանսմաշի արտադրության գծով տնօրեն Իգոր Ժդանովսկին։

2Ս35 Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հաուբիցն ունի 152 մմ տրամաչափի երկու իրար կցված 2Ա88 ակոսավոր հրանոթ, որոնք կարող են կրակել միաժամանակ՝ համազարկով։ Ընդ որում՝ ճշգրիտ սպառազինություն կիրառելու դեպքում փողերից յուրաքանչյուրը կարող է խոցել առանձին թիրախներ։ Ենթադրվում է, որ կրակի հեռավորությունը հասնում է մինչև 70 կմ։

Ինքնագնաց հաուբիցը տեղադրված է ռուսաստանյան նոր «Արմատա» պլատֆորմի շասսիի վրա, ինչի շնորհիվ համակարգի մի շարք մասեր ու սարքավորումներ միօրինակացված կլինեն նույն պլատֆորմի վրա ստեղծվելիք տանկի ու հրետանային համակարգերի հետ։

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգը արտադրության փուլում

Կոալիցիա-ՍՎ ինքնագնաց հրետանային համակարգը արտադրության փուլում

Համակարգի մասին առաջին տեղեկությունները հայտնվել են դեռևս 2007-ին Ջեյնս ռազմական հանդեսում։

One response to “Սկսվել է նոր Կոալիցիա-ՍՎ երկփողանի ինքնագնաց հաուբիցի արտադրությունը

  1. Pingback: Ռուսաստանյան տանկաշինության ու տանկերի ապագան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *