Սիրիայում Սմերչ համակարգի արկեր են հայտնաբերվել (ֆոտո, վիդեո)

Համացանցում տարածվել է Սիրիայում նկարահանված տեսանյութ, որում պատկերված են Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակած արկեր։ Նկարահանումներն արվել են 2014-ի փետրվարի 12-ին Սիրիայի հյուսիսային Քֆար Զիթա շրջանում, որտեղ վերջին օրերին թեժ մարտեր են ծավալվել կառավարական ուժերի և զինյալների միջև։

Դատելով տեսանյութում երևացող արկերից՝ դրանք արձակվել են Սմերչ (ռուս.՝ Смерч) համազարկային կրակի ռեակտիվ համակարգից (ՀԿՌՀ)։  Ամենայն հավանականությամբ ՀԿՌՀ-ն կիրառել են կառավարական ուժերը՝ հարվածելու համար այս շրջանում մեծ կուտակում ունեցող զինյալներին։

Այս միջադեպն ուշագրավ է նրանով, որ մինչ այժմ երբևէ չի հիշատակվել Սիրիայի զինված ուժերում՝ Սմերչ ՀԿՌՀ-ի առկայության մասին։ Միջազգային որևէ փաստաթղթում, վերլուծական որևէ կենտրոնի տվյալներում չի արտացոլվել Սիրիային Սմերչ ՀԿՌՀ-ի վաճառքի կամ փոխանցման գործարք։

Որոշ մասնագետներ թերահավատությամբ են մոտենում պնդմանը, թե արձակված արկերը հենց 300 մմ-անոց են, որոնք արձակվում են միայն Սմերչի միջոցով։ Այս տեսակետի կողմնակիցները չեն բացառում, որ տեսանյութում կարող են պատկերված լինել Ուրագան (ռուս.՝ Ураган) ՀԿՌՀ-ի արձակած 220 մմ-անոց արկեր, սակայն ստորև բերված լուսանկարներում արված համադրումը հստակ ցույց է տալիս, որ արձակված հրթիռներըհենց 300 մմ-անոցեն, այսինքն՝արձակվածենՍմերչՀԿՌՀ-ից։

Սմերչ ԿՀՌՀ. ՌԴ ԶՈւ

Սմերչ ԿՀՌՀ. ՌԴ ԶՈւ

Նշենք, որ թեև առայժմ ստույգ հայտնի չէ, թե որ երկիրն է Սիրիային փոխանցել Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, սակայն ամենայն հավանականությամբ դա արել է Ռուսաստանը։ Այս առումով հիշեցնենք նաև, որ տևական ժամանակ լուրեր են շրջանառվում, որ Ռուսաստանը, հաշվի առնելով քաղաքական իրադրությունն ու ճգնաժամը Սիրիայում, ձեռնպահ է մնում այդ երկրին լուրջ զինատեսակների մատակարարումից։

Մասնավորապես՝ ժամանակ առ ժամանակխոսքէգնում, որ Ռուսաստանը պատրաստվում է Սիրիային տրամադրել հակաօդային պաշտպանության Ս-300 զենիթահրթիռային համակարգ (ռուս.՝ С-300)։ Իսկ Jane’s ռազմական հանդեսը վերջերս հրապարակել էր տեղեկություն, համաձայն որի՝ Ռուսաստանը Սիրիայի հետ ունեցել է նախնական պայմանավորվածություն Իսկանդեր-Է օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրի վաճառքի վերաբերյալ, ինչը սակայն չեղարկվել է Սիրիայում ծավալված իրադարձությունների և արևմտյան զինուժի՝ այդ երկիր ներխուժման սպառնալիքի առկայության պատճառով։

Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ համակարգը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, տեխնիկայի, կայանած ինքնաթիռների և ուղղաթիռների, հրամանատարական կետերի, կապի հանգույցների և նմանատիպ այլ թիրախների խոցման համար։ Համակարգը կարող է արձակել կասետային, բեկորա-ֆուգասային և տերմոբարիկ մարտական մասով օժտված ռեակտիվ արկեր։ Կրակի առավելագույն հեռավորությունը 70 կմ է, նվազագույնը՝ 20։

Սմերչ ՀԿՌՀ-ի և Սիրիայում հայտնաբերված արկի համեմատություն

Սմերչ ՀԿՌՀ-ի և Սիրիայում հայտնաբերված արկի համեմատություն

Սմերչ ՀԿՌՀ-ի և Սիրիայում հայտնաբերված արկի համեմատություն

Սմերչ ՀԿՌՀ-ի և Սիրիայում հայտնաբերված արկի համեմատություն

Սմերչ ՀԿՌՀ-ի և Սիրիայում հայտնաբերված արկի համեմատություն

Սմերչ ՀԿՌՀ-ի և Սիրիայում հայտնաբերված արկի համեմատություն

Համեմատական լուսանկարները՝ Brown-moses բլոգի։

<iframe width=”460″ height=”259″ src=”//www.youtube.com/embed/WlAdwlSV4mI” frameborder=”0″ allowfullscreen></iframe>

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *