Ձերբակալել են եթովպական ինքնաթիռի առևանգիչին

Փետրվարի 17-ին Ethiopian Airlines եթովպական ընկերության Boeing 767-300 ինքնաթիռն առևանգելու փորձ էր արվել։ Ինքնաթիռն արդյունքում վայրէջք էր կատարել Ժնևի օդանավակայանում, առևանգելու փորձ կատարած անձին արդեն ձերբակալել են։

Ethiopian Airlines եթովպական ընկերության ինքնաթիռը

Ethiopian Airlines եթովպական ընկերության ինքնաթիռը

Ինչպես հաղորդում է Airlinereporter.com կայքը, Ժնևի օդանավակայանի մամուլի քարտուղար Բերտրան Շտեմպֆլին հավաստիացրել է՝ ինքնաթիռի բոլոր ուղևորներն անվնաս դուրս են բերվել ինքնաթիռից, տուժածներ և զոհեր չկան։

Նշենք, որ ինքնաթիռն Ադդիս-Աբեբայից ուղևորվում էր Հռոմ, դրա առևանգման մասին հայտնի է դարձել, երբ ինքնաթիռը Սուդանի օդային տարածքում էր։

Հաղորդվում է, որ Ժնևում վայրէջք կատարելուց առաջ ինքնաթիռը մի քանի պտույտ է գործել օդում։ Շվեյցարիայի զինված ուժերը հարկադրված է եղել օդ բարձրացնել մի քանի կործանիչ։

Ինքնաթիռի բարեհաջող վայրէջքից հետո օդակայանի մուտքը փակել են որոշ ժամանակով։

Այս պահի դրությամբ հայտնի չէ առևանգողի ինքնությունը, սակայն ոչ պաշտոնական աղբյուրները փոխանցում են՝ նա ժամանակին քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *