Ադրբեջանը շարունակում է ձեռք բերել անօդաչու թռչող սարքեր

«InterRight» գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանը մինչև տարվա վերջ Իսրայելից կգնի «Orbiter-2M» և «Aerostar» մակնիշի ևս 60 անօդաչու սարքեր:
Բացի այդ Ադրբեջանում փորձում են իսրայելական անօդաչու թռչող սարքերի պահեստամասերի արտադրություն, ինչպես նաև հավաքման գործընթաց կազմակերպել։ Դժվար է ասել, թե իրականում ինչ փուլում են գտնվում այդ նախագծերը, բայց ադրբեջանական մամուլը նշում է, որ արտադրությունը նախատեսվում է իրականացնել «AZAD System Co.» ձեռնարկության Բաքվից ոչ հեռու գնտվող բազայում:

Ադրբեջանական պահեստազորի փոխգնդապետ Ուզեր Ջաֆարովն ասել է. «Շատ կարևոր է առավելություն ձեռք բերել Հայաստանի նկատմամբ՝ ունենալով այդպիսի թռչող սարքեր: Այժմ այն անփոխարինելի զենք է Լեռնային Ղարաբաղում հետախուզական գործողությունների համար: Հակամարտության ժամանակ այն կօգտագործենք, որպեսզի ճիշտ որոշենք հակառակորդի տեղը, դիրքը, պատրաստակամության աստիճանն ու ուժերի քանակը»:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը ևս քայլեր է ձեռնարկում անօդաչու թռչող սարքերով զինվելու ուղղությամբ։ ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին առաջին անգամ ցուցադրվեց հայկական արտադրության «Կռունկ-25» անօդաչու թռչող սարքը:

    «Orbiter-2М» ” մարտավարատեխնիկական բնութագրերը .

  • թևերի բացվածքը՝ 2.2մ
  • երկարությունը՝ 1մ
  • գործողության շառավիղը՝ 50կմ
  • առավելագույն թռիչքային զանգված՝ 6.5կգ
  • օգտակար բեռի զանգվածը՝ 1.5կգ
  • առավելագույն բարձրություն` 5500մ
  • արագություն՝ 140կմ/ժ
  • օդում մնալու ժամանակահատված՝ մինչև 3 ժամ

    «Aerostar» ” մարտավարատեխնիկական բնութագրերը .

  • թևի բացվածքը՝ 6.5մ
  • երկարությունը՝ 4.4մ
  • բարձրությունը՝ 1.2մ
  • թռիչքային զանգվածը՝ 200կգ
  • օգտակար բեռի զանգվածը՝ 50կգ
  • թռիչքի աշխատանքային արագություն՝ 70կմ/ժ
  • թռիչքի առավելագույն արագությունը՝ 80կմ/ժ
  • գործողության շառավիղը՝ 200կմ
  • օդում մնալու ժամանակահատված՝ մինչև 14 ժամ
  • թռիչքի առավելագույն բարձրությունը՝ մինչև 5500մ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *