ՀՀ ՊՆ-ն և առողջապահության նախարարությունն աշխատանքային խմբեր են ստեղծել

ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունները համատեղ որոշման արդյունքում ստեղծել են հատուկ աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանելու ՀՀ զինված ուժերի զորամասերում ու հոսպիտալներում։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում տեղեկացրեց, որ խմբերը մեծաքանակ են, ընդգրկված են բժիշկներ ու ՊՆ աշխատակիցներ, բուն աշխատանքային գործընթացն էլ արդեն իսկ մեկնարկել է։

«Որոշումը վաղուց կար, նման խմբեր 2014-ի հունվարին արդեն աշխատանքներ տարել են, սակայն այժմ այդ աշխատանքն ավելի համակարգված ու ինտենսիվ է լինելու։ Մեր նպատակն է հասկանալ այս ձմեռային հիվանդությունների պատճառները, դիտարկել բուժումների հարցերը,  դեղորայքը հետ կապված խնդիրները, եթե դրանք առկա, աջակցելու ենք առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին։ Բացի այդ, անշուշտ, խմբերը տալու են իրավիճակի մասնագիտական գնահատականներ»,-շեշտել է խոսնակը։

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փետրվարի 9-ի կեսօրին չծրագրած այց էր կատարել Կենտրոնական զինվորական հոսպիտալ՝ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին հանդիպելու նպատակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *