Առաջին հանրապետության բանակի հրաձգային զենքը

«Հայ Զինվոր» շաբաթաթերթը հրապարակել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի Հայաստանի առաջին հանրապետության բանակի հրաձգային զենքերը հոդվածը։ Հեղինակը հերքում է այն առասպելը, ըստ որի ցարական բանակը անհավատալի քանակներով սպառազինություն էր թողել Հայաստանում.

Հայոց բանակի զենքերի քանակի հարցը մինչեւ հիմա էլ լուրջ քննարկման թեմա է: Որոշ տվյալներով, ռուսական բանակի հեռանալուց հետո Հայաստանի Հանրապետությանը մնացել էր 100000 երեքգծանի հրացան, 1 միլիարդ փամփուշտ, 3000 թնդանոթ, 3000 գնդացիր եւ այլն: Ըստ իս, այս տվյալները հավաստի չեն: Ռուսական կովկասյան ռազմաճակատն անգամ լավագույն ժամանակներում չուներ 3000 հրանոթ կամ գնդացիր: 2000-ից քիչ պակաս հրանոթ ուներ Ա.Բրուսիլովի ամբողջ ռազմաճակատը 1916թ. իր հայտնի ճեղքման ժամանակ, իսկ կովկասյան ռազմաճակատում ամենաբարենպաստ պայմաններում անգամ ռուսական զորքերը չեն ունեցել նույնիսկ 1000 հրանոթ: Այդ դեպքում ինչպե՞ս հայկական զորքերին բաժին հասավ 3000 միավոր հրանոթ: Նույնը վերաբերում է նաեւ գնդացիրներին: Ի դեպ` Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին հրետանիով լավագույնս համալրված գերմանական բանակն ուներ մոտ 6500 տարատեսակ հրետանային միջոցներ` 3,8 միլիոնանոց բանակի համար:

Կասկած են հարուցում նույնիսկ հրացանների եւ փամփուշտների քանակի վերաբերյալ այդքան մեծ թվերը: Եթե դրանք համապատասխանեին իրականությանը, հայկական բանակը կարող էր մի քանի տարի ընդհանրապես զենքի մատակարարման մասին չմտածել: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստիպված էր զենքի եւ հատկապես զինամթերքի սուր պակասի խնդիր լուծել իր գոյության ամբողջ ընթացքում:

Մաուզեր տիպի ատրճանակ Սարդարապատի թանգարանում

Առաջին հանրապետության զենքը Սարդարապատի թանգարանում

Հոդվածում հետաքրքիր տեղեկություններ կան նաև դաշնակիցների տրամադրած ռազմական օգնության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *