Ադրբեջանը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր

Փետրվարի 7-ին Արցախի ղեկավարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ դիտորդները հայ-ադրբեջանական շփման գծի պլանային դիտարկում են անցկացրել Հադրութի ուղղությամբ՝ Հորադիզ բնակավայրի մոտակայքում:

Նշենք, որ ադրբեջանական կողմը ԵԱՀԿ դիտորդներին դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր:

Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը (Ուկրաինա) և Խրիստո Խրիստովը (Բուլղարիա):

Շփման գծի հակառակ կողմից դիտարկման խմբում ընդգրկված են եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն (Չեխիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը հայկական կողմից ուղեկցել են Արցախի արտաքին գործերի նախարարության և Պաշտպանության բանակի ներկայացուցիչները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *